Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 2.2009

Ամուսնական առաջին գիշերը

Ամուսնական առաջին գիշերը

Այժմ դա զգալի չափով պայմանական հասկացություն է դարձել, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց։ Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում։


Սեռական կյանքում նույնիսկ անփորձ նորապսակներն են ի վիճակի սեռական մերձեցման, սակայն ամուսնական առաջին գիշերը խիստ կարևոր իրադարձություն է նրանց կյանքում։ Այն պայմանները, որոնք ցանկալի է ապահովել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, անառարկելի, բայց դրանց մասին պետք է նախապես մտածել։ Մահճակալը չպետք է ճռճռա, ցանկալի է, որ սենյակում կիսախավար լինի։ Ամուսինները պետք է հիշեն հիգիենայի մասին։ Հարկ է նշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղաների վերաբերմունքից։ Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ։ Նրանց դուր են գալիս գրկախառնությունը, համբույրները, գուրգուրանքն ու քնքուշ խոսքերը, բայց սպասվող սեռական հարաբերությունը ընկալվում է վախով։ Երիտասարդների կողմից աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, երբեմն էլ` համառությունն ու բռնությունը կարող են հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաև ֆիզիկական վնասվածքի` հաճախ լրջորեն վտանգելով նորաստեղծ ընտանիքի կայացումն ու կայունությունը։ Ուստի պետք է լինել համբերատար, նրբանկատ և ինքնավստահ։


Ցանկալի է, որ առաջին սեռական հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունը տեղի ունենա առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում ավելի վաղ հարաբերություն ունենալուն։


Ամուսնական առաջին գիշերվա և դաշտանի համընկման դեպքում սեռական հարաբերությունը ցանկալի չէ։


Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը ուժգին և կրքոտ գուրգուրանքներից կամ առաջին սեռաշարժումներից տղամարդն արագ լիցքաթափվում է։ Մտահոգվելու կարիք չկա, քանի որ որոշ ժամանակ անց առնանդամը կարող է նորից լարվել, իսկ գրգռման շեմը` ուշանալ, ինչը կերկարացնի հարաբերության տևողությունը։ Երկչոտ, կասկածամիտ և անվստահ տղամարդու առնանդամը կարող է լարվել կամ հեշտոց մտնելու պահին թուլանալ, ինչի հետևանքով հնարավոր է, որ սեռական հարաբերությունը անհաջող ավարտ ունենա։ Այս պարագայում շատ կարևոր է երիտասարդ կնոջ վերաբերմունքը, վարքը։ Հայտնի է, որ երբ զուգընկերուհին հանդիմանում է, ապա մեծանում են տղամարդու անվստահությունը և սեռական մերձեցման հանդեպ վախը։


Թեպետ առաջին կենակցման ժամանակ կուսաթաղանթի պատռվելը ներկայացվում է որպես դրամատիկ, ցավագին և առատ արյունահոսությամբ ուղեկցվող իրադարձություն, իրականում այդ թաղանթը բավական առաձգական է, և երբեմն ամեն ինչ ավարտվում է առանց պատռվածքների։ Եթե նույնիսկ դրանք տեղի են ունենում, ապա ուղեկցվում են ոչ ուժեղ ցավով կամ լինում են առանց ցավի։ Քանի որ կուսաթաղանթն ունի համեմատաբար աղքատ արյունամատակարարում, ուստի առատ արյունահոսության դեպքեր հազվադեպ են լինում։ Հետևաբար, ամենևին էլ կարիք չկա ամուսնական առաջին գիշերը խոշորացույցը ձեռքն առնել ու «խրտնած» վիճակով արյան կաթիլներ կամ լճեր փնտրել, քանի որ դրանք կարող են ընդհանրապես բացակայել։


Բացառիկ դեպքերում ամուր, զանգվածեղ կուսաթաղանթը կարող է խանգարել առնանդամի ներթափանցմանը։ Սա հաճախ խնդիր է դառնում այն կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքով ապրել. տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի։


Առաջին գիշերը ամուսնական զույգի համար երբեմն ճակատագրական և բախտորոշիչ է լինում։ Դժբախտաբար մինչև այսօր էլ կան ծայրահեղ պահպանողական մարդիկ, ովքեր խիստ հետևում են այս սովորույթին`առաջին գիշերվա «արդյունքին»։ Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի են մտահոգված և հետաքրքրված հարսնացուի` կույս լինելու հանգամանքով, քան ամուսնական զույգը։ Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում։ Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության և տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ տեղեկատվության և սեռական դաստիարակության բացակայության դեպքում կրկնապատկվում է։ Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) և զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով։ Գոյություն ունեն կուսաթաղանթի 20-ից ավելի տեսակներ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ։ Դա է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսության և ցավերի։ Սովորաբար լարվածության բացակայության դեպքում կուսաթաղանթի ամբողջականության խախտումը ուղեկցվում է թույլ արտահայտված ցավով և արյունահոսությամբ։ Դա պայմանավորված է ինչպես կուսաթաղանթի տեսակով, այնպես էլ առնանդամի ձգվածության աստիճանով։ Ինչպես արդեն նշվեց, գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ, օրինակ, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական. նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև հայելիների միջոցով գինեկոլոգիական հետազոտության ժամանակ դրա ամբողջականությունը չի խախտվում։ Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ։ Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր։ Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետևանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խնդիրներ, իսկ հետագայում` նաև սեռական խանգարումներ։ Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ։ Բացի այդ, թե կնոջ, թե տղամարդու հետագա սեռական կյանքի համար առաջին ամուսնական գիշերը որոշիչ նշանակություն ունի։ Պատճառը պարզ է. սեռական առաջին կենակցման ժամանակ ամուսինները չափազանց զգայուն են լինում ցանկացած կոպիտ գործողության կամ նույնիսկ անզգույշ ակնարկի հանդեպ։ Իսկ առաջին անհաջող փորձը կարող է որոշ ժամանակ կանանց սեռական ցանկության նվազման, նույնիսկ բացակայության, իսկ տղամարդկանց` սեռական թուլության պատճառ դառնալ։


Օգտակար խորհուրդներ ամուսնական առաջին գիշերվա «հերոսների» համար։


Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլ օգտագործելուց, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա։ Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում։


Կույս զուգընկերուհու հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետո։ Կուսազրկման ժամանակ գգվանքները յուրօրինակ «նարկոզ» են, և որքան արդյունավետ լինեն դրանք, այնքան «վիրահատությունը» անցավ կանցնի։ Իսկ լավագույն նարկոզը, իհարկե, կլինի օրգազմը։ Ամուսնական առաջին գիշերը կանանց զգալի մասը հեշտոցային օրգազմ չի զգում, փոխարենը ծլիկային օրգազմը զուգընկերուհու մեջ առաջին սեքսուալ փորձից հաճելի տպավորություն կթողնի։ Մի խոսքով` խրախուսելի է, երբ նրան հնարավոր ցավերից շեղելու նպատակով ավելի երկար ժամանակ է տրամադրվում սիրախաղին` ներգրավելով կնոջ առավել զգայուն էրոգեն գոտիները։
Հեշտոցի խոնավացման համար անհրաժեշտ է օգտագործել լյուբրիկանտներ (քսուքներ հեշտոցի խոնավացումը ապահովելու համար), քանի որ երբեմն տագնապի և լարվածության հետևանքով հեշտոցը բավարար կամ ընդհանրապես չի խոնավանում, և առնանդամի ներհրման պահին կարող է տհաճություն կամ ցավ առաջանալ։ Այդ առումով ցանկալի է, որ զուգընկերն էլ առնանդամին քսուք քսի՝ հեշտոցի բնական խոնավացումը լրացնելու համար։


Կուսազրկմանը ձեռնամուխ եղեք միայն այն բանից հետո, երբ զուգընկերուհու հեշտոցը կխոնավանա և կմեծանա։ Ներհրեք առնանդամը արագ, վստահ շարժումով, սակայն ոչ կտրուկ։


Կինը կարող է համոզված լինել, որ առնանդամի ներթափանցումն ավելի հեշտ կլինի, եթե ոտքերը ծնկներում ծալված լինեն, իսկ ազդրերը` լայնորեն կողմ տարված։ Եթե ոտքերը պարզած պահվեն, կուսաթաղանթի պատռվածքը կլինի կտրուկ և ցավոտ։


Ցանկալի է առնանդամը ներդնելու պահին մի թեթև լարել որովայնի մկաններն այնպես, կարծես փորձելով հեշտոցից ինչ-որ բան դուրս մղել։ Սա կբացառի հեշտոցի մկանների միաժամանակյա կծկումը և կթեթևացնի զուգընկերոջ վիճակը։ Եթե զուգընկերը սեքսուալ փորձ չունի, ապա ավելի լավ է զուգընկերուհին մի ձեռքով ուղղի առնանդամը, իսկ մյուսով բացված պահի սեռական ամոթաշուրթերը։


Զուգընկերուհու հետ պետք է առավելագույնս նուրբ լինել, գուրգուրել, հաճելի խոսքեր ասել։ Ցանկալի է լսել թեթև, մեղեդային երաժշտություն։ Այս ամենը կօգնի զուգընկերուհուն թուլանալ` մոռանալով վախի մասին։ Պետք է գործել շատ վստահ և վճռական. տատանումները և հապճեպությունը զուգընկերուհու առաջին գիշերը կվերածեն իսկական փորձության։ Իսկ դա սպառնում է նրան սեքսուալ նևրոզով։


Հետևաբար, ցանկալի է, որ ամուսինը (զուգընկերը) նախապես տեղեկացված ու, գլխավորը` ինքնավստահ լինի։


Այս բարդ թվացող, բայց խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է գուրգուրել, համբուրել զուգընկերուհուն (հարսնացուին), նրան քնքուշ խոսքեր ասել։ Այդ պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են զուգընկերոջ ուշադրությունն ու հոգատարությունը։ Իմաստուն քայլ է նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընթրիք կազմակերպելը։
Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը և տարբերվի նախորդից, ինչն էլ ամուսինների ներդաշնակ սեռական կյանքի գրավականն է։

Հեղինակ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ, բժիշկ-սեքսապաթոլոգ, բ.գ.թ., Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Lili

13.01.2014

Բարև Ձեզ, հարգելի բժիշկ փոքր հասակում(10 տարեկան), հարված եմ ստացել սեռական օրգաններին՝ հարվածելով փայտին, հմարավոր է կուսաթաղանթը վնասված լինի??? և արդյոք առանց առանադամի կուսաթաղանթը կարող է պատռվել???

Artak

10.01.2014

Shat shnorhakalem bjishk jan bayc erevi chapic shat baraka inch mterq kam dexer kan dra hamar xndrumem aseq

Арменуи

10.01.2014

Барев цез бжик джан шат мнрси ,узум ем ми арц эл там инк@ бшжки димела асел ен вор ете серакан кянкт дасаворес у шут шут сексов збахвес канцни наев асела вор да араджацела сермаhхукиц вор сексов чи збахе меджна авакве асацек хндрем тенц бан hнаравора.нахапес шноракалутюн

Մեդ-Պրակտիկ

09.01.2014

Հարգելի Арменуи, բարև Ձեզ, կիստայի բուժման համար հարկավոր է դիմել մասնագետի՝ ուրոլոգի: Ամորձապարկը կարող է մեծանալ սպերմայի քանակի կուտակումից, որն արտազատվելու դեպքում մեխանիկորեն փոքրանում է:

Մեդ-Պրակտիկ

09.01.2014

Հարգելի Artak, բարև Ձեզ, կարծում եմ Դուք պարզապես շտապում եք: Մինչև 22 տարեկան և դեռ ավելին՝ 25 տարեկան, շարունակում են սեռական հորմոնալ փոփոխությունները և ձևավորվում տղամարդուն բնորոշ հատկանիշները:

Մեդ-Պրակտիկ

09.01.2014

Հարգելի Mari, բարև Ձեզ, այն չի կարող վնասել կուսաթաղանթին, կամ հետագայում հետևանքներ թողնել:

Artak

06.01.2014

Bjishk jan es 17 tarekanem u imdzayn@ barak e inch xorhurd ktaq?

Mari

05.01.2014

barev dzez hargeli bjishk es zbaxvum em zernasharjutyamb,bayc miayn kpnelov clikis,da kusataxantin vnas kta kam hetagayum???xndrum em patasxaneq

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

04.01.2014

Հարգելի GOR, բարև Ձեզ, երևույթը կոչվում է վաղաժամ սերմնաժայքում և բուժվում է բժիշկ-սեքսոպաթոլոգի մանրակրկիտ սեքսոլոգիական հետազոտությունից հետո, քանի որ վաղաժամ սերմնաժայքման պատճառները բազմազան են` անձի սեքսուալ խառնվածք, սեռական ակտի կատարման սխալներ, սեռավարակներ, սեռական օրգանների բորբոքում և այլն: Սեքսոլոգիական հետազոտություն կատարելուց և պատճառները պարզելուց հետո հնարավոր է նշանակել համապասխան բուժում և լուծել Ձեր խնդիրը:

Ձեզ կարող է օգտակար լինել նաև հետևյալ տեսանյութը՝ http://www.youtube.com/watch?v=yfbMb9J_aYA&feature=related

Հարգանքով`
ԵՊԲՀ  սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Арменуи

04.01.2014

Барев цез бжишк джан ,ми арцем узум там,зукнкероджс арнандами цви вра киста ка вор уш уша сексов збахвум мецанума иск вор шут шута збахвум покранума хндрум ем асек да втангавора ?кам ето инч втанг кароха араджацнел ?хнтрумм ем патасханек нахапес шноракалутюн

GOR

01.01.2014

hargeli bjjshkuhi.... serakan haraberutyn@ im mot shat kach e tevum @ndamen@ 15 varkyan.. inchpes karelie erkaracnel? shnorakalutyun

Մեդ-Պրակտիկ

31.12.2013

Հարգելի Lianna, բարև Ձեզ, նման որոշումները խիստ անհատական բնույթ են կրում, որոշումը կայացնում է զույգը, հավելենք, որ դա ոչ ավանդական սեռական մոտեցում է:

Մեդ-Պրակտիկ

31.12.2013

Հարգելի Ani, բարև Ձեզ, դա մի քանի օրվա ընթացքում կանցնի և անհանգտանալու հիմքեր չկան:

Lianna

30.12.2013

Bjishk jan xndrum em patasxaneq.

Ani

29.12.2013

Isk inchqan jamanak chpetq e intim kap unenam bjishk jan???ev aseq xndrum em,ayd 2 aryunahosotyunnerr@ inch hetevanq karox en unenal?????

Մեդ-Պրակտիկ

30.12.2013

Հարգելի Ani, բարև Ձեզ, կուսաթաղանթի պատռվելու դեպքում նույն կարգի վնասվածք եք ստանում, ինչպես, օրինակ, եթե քերծեիք Ձեր ձեռքը, ու եթե Դուք չթողնեք այն լավանա ու նույն տեղը նորից վնասեք, նորից կարյունահոսի, ասել կուզե՝ նույն բանը կատարվում է նաև հեշտոցում: Իրար հաջորդող սեռական հարաբերությունները թույլ չեն տալիս վնասված կուսաթաղանթի լավացմանն ու ամեն անգամ թարմանում ու արյունահոսում է: Հարկավոր է մի քանի օր հրաժարվել ինտիմ կյանքից և ավելի ուշադիր լինել հիգիենային ու նորից սկսվող սեռական ակտերին:

Մեդ-Պրակտիկ

29.12.2013

Հարգելի Armina, բարև Ձեզ, ըստ Ձեր նկարագրության, ամենայն հավանականությամբ նա ունի սեռական անբավարարվածություն, և միաժամանակ չի էլ դավաճանում, այլապես չէր թափառի համացանցում: Դա նաև խոսում է այն մասին, որ Ձեր 2-ի միջև բացակայում է սեռական ներդաշնակությունը, հավանաբար անկեղծ չեք միմյանց նկատմամբ և նա Ձեզնից չի կարողանում ստանալ այն, ինչ կցանկանար ստանալ: Փորձեք անկեղծ լինել միմյանց նկատմամբ, զգուշորեն ավելի սեքսուալ դարձեք, այն առումով զգուշորեն, որ սխալ չընկալվի նրա կողմից և խանդի բռնկումներ առաջացնի: Ձեզ կարող է օգնել սեքսոպաթոլոգը, եթե 2-ով միասին նրան դիմեք, և նա Ձեր միաժամանակյա ներկայությամբ բացատրի այս ամենը: Այս պարագայում ավելի հեշտ կանկեղծանաք և կօգնեք միմյանց՝ հեշտորեն կկարգավորելու Ձեր ինտիմ կյանքը:

Ani

29.12.2013

Barev dzes bjishk,mi xndir unem...arajin amusnakan gisheric heto 2-rd or@ sexov zbaxvecinq u krkin aryun ekav heshtocics,mtaceci chi pakvel kusataxanti verq@,ev ban chareci,heto 3 or ancav krkin sexov zbaxvanq,aveli shat aryun hosec...xndrum em aseq inchica ayd aryunahosutyun@?????ev inch vtang ka dranic????

Lianna

29.12.2013

Barev Dzez bjishk jan,uzum em mi harc tam,xndrum em kaseq,kareli e artyoq serakan haraberutyun unenal hetevic? SHNORHAKALUTYUN

Armina

28.12.2013

bjishk jan,mi ban evs avelacnem,nayev amusins amboxj jamanak anckacnum e internetum,erotik filmer e ditum,ambaro saytera bacum ev shpvum e axjikneri het.Mek angam evs asumem vor es grete hamozvac em vor chi tavajanum indz.nayev duq nsheciq tariqi het kapvac,es @ndamen@ 20 tarekan em amusins el 23.xndrum em ays harcis el patasxaneq.shnorhakalutyun.

Մեդ-Պրակտիկ

27.12.2013

Հագելի Armina, բարև Ձեզ, սեռական ցանկության հաճախականությունը կապ ունի նաև տարիքի հետ, որքան երկարատև են կապերը և ավելի տարիքով են, բնականաբար, ավելի պակասում են սեռական հարաբերությունները: Այն կարող է նաև կապված լինել գերլարված աշխատանքի հետ, եթե դա առկա է, կամ սոցիալական խնդիրների առկայությունը, ընտանիքում տարբեր անդամների գոյությունը և դժվար փոխհարաբերությունները, որոնք միանշանակ, ազդում են, առավել ևս, եթե նաև լինի դիսֆունկցիայի առկայություն: Պետք չէ առաջին հերթին կենտրոնանալ դավաճանության խնդրի վրա, առավել ևս, որ այդ դեպքում նրա վարքագիծը կարող է լրացնել կամ ժխտել՝ կա՞ արդյոք մեկ ուրիշը իր կյաքում, թե՞ ոչ: Բոլոր դեպքերում փորձեք հասկանալ խնդիրը, կիսվել և օգտակար լինել միմյանց: 

Մեդ-Պրակտիկ

27.12.2013

Հարգելի Анна, բարև Ձեզ, իրարկե, հոգեկան առումով այս պարագայում դժվարություններ ունենում եք, բայց առանձնակի վտանգ Ձեր այժմյան և հետագա առողջությանը դա չի սպառնում, նաև կուսանթաղանթի առումով այն անվնաս է:

Մեդ-Պրակտիկ

27.12.2013

Հարգելի Անի, բարև Ձեզ, հարկավոր է ընդամենը պահպանել սովորական հիգիենայի կանոններ:

Annulik

23.12.2013

Armenia im karciq@ indz tvum e kam davachanum e kam el xndir ka ir mot . chisht@ klini ir het xoseq virchi verjo dzer amusinn e@tex amot ban chka

Armina

23.12.2013

Barev dzez xndrum em ogneq indz,amusins indz het shat qich e serakan haraberutyun unenum,20 or@ mi angam haziv,chiem haskanum patjar@,hamozvac em vor chi tavajanum indz. Naxapes shnorhakalutyun.

Анна

23.12.2013

Барев цез аргели бжишк ,ес Анна ем 23 тарекан унем @нкер артен тари у кеса @нкерутюн енк анум серакан араберутюн ченк унеце куйс ем байц ехнума жаманак вор им мот цанкутюна араджанум у инкнабаварарвум ем асацек хндрем кароа да паджар hандисана кусутюн@ корцнелу кам hетакаюм инч вор хндир араджана арохджутян ?хндрум ем патасханек нахорок шнаракалутюнн

Մեդ-Պրակտիկ

22.12.2013

Հարգելի Lilya, բարև Ձեզ, կուսաթաղանթի վնասման համար անհրաժեշտ պայման է մեխանիկական վնասվածքը, հեշտոց ներհրվող մեխանիկական ճնշումը: Եթե նման խնդիրներ չկան, ապա միայն ձեռնաշարժությունն այն վնասվել չի կարող:

ANI

19.12.2013

BAREV DZEZ.INDZ KAROX EQ ASEL AMUSNAKAN ARAJI GISHERVA JAMANAK ERB PATRVUM E KUSATAXANT@ INCH PETQE OGTAGORCEL.SHNORHAKAL EM

Lilya

16.12.2013

barev dzez bjishk jan ete dashtani jamanak zbaxvum es zernasharjutyamb da kusataxantin vnas kta????????

Մեդ-Պրակտիկ

09.12.2013

Հարգելի Լուսինե, բարև Ձեզ, եթե ձվազատման առաջին 3 օրերը համընկնում են ամուսնական առաջին գիշերին, այո, միանգամայն հնարավոր է հղիություն:

Կարդացեք նաև

Դեմենցիան առօրեական խնդիր է
Դեմենցիան առօրեական խնդիր է

Դեմենցիան հիշողությունն ու վարքը խաթարող 100-ից ավելի ուղեղային հիվանդություններ, խանգարումներ ու վիճակներ պատկերող հավաքական տերմին է։ Այս համախտանիշը կրող դեպքերի 50-60%-ը բաժին է ընկնում...

Նյարդաբանություն
Ընդհանուր սոմատիկ հիվանդությունների թվում արձանագրվող աֆեկտիվ խանգարումներն առաջնային օղակում

Ժամանակակից դարաշրջանը W. H. Auden-ը անվանել է «տագնապի դար»։ Հասարակության զարգացման ներկա փուլում ընդհանուր բժշկական խնդիրների շարքում հատուկ նշանակություն է ստանում աֆեկտիվ ոլորտի` հատկապես դեպրեսիվ բնույթի և տագնապային...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Օստեոպորոզ. Ախտորոշումը և բուժումը
Օստեոպորոզ. Ախտորոշումը և բուժումը

Օստեոպորոզը մարդու կմախքի ամենատարածված մետաբոլիկ հիվանդություններից մեկն է, որի հաճախականությունն աճում է տարիքին զուգընթաց։ Մարդու կյանքի տևողության երկարացումը, հատկապես զարգացած երկրներում և հատկապես կանանց շրջանում, դրա հետ կապված...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ռեգեներացիայի բժշկակենսաբանական որոշ հարցերի մասին

Բնության մեջ յուրաքանչյուր օրգանիզմ այս կամ այն չափով օժտված է մահացած կամ վնասված մասերը վերականգնելու (ռեգեներացիա) ունակությամբ։ Դա օրգանիզմի պաշտպանական-հարմարվողական հատկություններից մեկն է, որի միջոցով պահպանվում է նրա...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ժողովրդական բժշկություն` անցյալն ապագայում
Ժողովրդական բժշկություն` անցյալն ապագայում

Դարեր շարունակ ժողովրդական բժշկությունն իր արդյունավետությունն ապացուցել է վարակական և ոչ վարակական հիվանդությունների կանխարգելման, խրոնիկական և գաղտնի ընթացող, ինչպես նաև հոգեկան հիվանդությունների դեմ պայքարում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Պատմության էջերից
Ստենոկարդիա
Ստենոկարդիա

Ստենոկարդիան (կրծքային հեղձուկ) սիրտը սնող անոթների նեղանալու պատճառով առաջացող ցավային նոպաների համախտանիշ է։ Ցավերն առավել բնորոշ են կրծքավանդակի հետին` վերին կամ միջին հատվածում կամ...

Սրտանոթաբանություն
Օնիխոմիկոզներ
Օնիխոմիկոզներ

Օնիխոմիկոզները եղունգների սնկային հիվանդություններ են, որոնք քաղաքակրթության հետևանքներից են. այսօր շատ-շատերի կյանքի անբաժանելի մասն են դարձել ջրավազանները, սպորտդահլիճները, սաունաները, հյուրանոցների լոգարաններն ու հասարակական...

Մաշկաբանություն
Շաքարային դիաբետի հեռավոր բարդությունները. սեռական թուլություն
Շաքարային դիաբետի հեռավոր բարդությունները. սեռական թուլություն

Սեռական թուլությունը, սեռական անկարողությունը կամ իմպոտենցիան սեռական հարաբերություն ունենալու լրիվ կամ մասնակի անկարողությունն է։ Դիաբետով հիվանդ տղամարդկանց շրջանում սեռական թուլությունը հանդիպում է ավելի հաճախ, քան` դիաբետ...

Ներզատաբանություն
Հիգիենի՞կ են, արդյոք, կոշիկները
Հիգիենի՞կ են, արդյոք, կոշիկները

Կոշկեղենի ժամանակակից արտադրության մեջ օգտագործվող նյութերի 70%-ը պոլիմերային նյութեր՝ կաուչուկներ, լատեքսներ, պլաստմասսաներ, ինչպես նաև սինթետիկ խեժեր ու մանրաթելեր, կապակցող նյութեր, լուծիչներ, ներկանյութեր, զանազան...

Առողջ ապրելակերպի հիմունքները Օգտակար խորհուրդներ Առողջ և գեղեցիկ Ես Անձնական խնամք
Անգինա
Անգինա

Ըմպանի ավշային օղակի բորբոքային հիվանդություններն առաջատար տեղ են գրավում քիթ-կոկորդ-ականջի բոլոր հիվանդությունների մեջ և մինչև այսօր արդիական խնդիր են բժիշկների ու գիտնականների համար։ Դա պայմանավորված է տվյալ ախտահարման...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ինչ է աուտիզմը
Ինչ է աուտիզմը

Աուտիզմը հաղորդակցման, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև 3 տարեկան հասակը...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
Հղիությունը և նախապատրաստվելը դրան

Մինչև բեղմնավորումը
Եթե ձեր ամուսինը և դուք որոշել եք երեխա ունենալ‚ ապա պետք է քննադատաբար և գիտակցաբար գնահատեք ձեր ապրելակերպը‚ ինչպես նաև ընդհանուր առողջական վիճակը...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Երեխայի կյանքի ամենավճռական փուլը. Էդիպյան շրջան (3-6 տարեկան)
Երեխայի կյանքի ամենավճռական փուլը. Էդիպյան շրջան (3-6 տարեկան)

Հոգեբանության բոլոր ուղղություններն էլ կարևորում են մարդու կյանքի 3-6 տարեկանի շրջանը։ Սակայն այն առանձնապես մեծ ուշադրության է արժանացել հոգեվերլուծության ներկայացուցիչների կողմից...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Սեղանի թենիսի գնդակը փրկել է երկու տարեկան աղջնակի կյանքը
Սեղանի թենիսի գնդակը փրկել է երկու տարեկան աղջնակի կյանքը

Ավստրալացի վիրաբույժը 2 տարեկան աղջնակի լյարդի փոխպատվաստման բարդ վիրահատություն կատարելիս օգտագործել է սեղանի թենիսի գնդակ։ Վիրահատությունը բարեհաջող է ավարտվել և փրկվել է երեխայի կյանքը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ